Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. նոյեմբերի 1-7-ը (2021թ.)
☑️ Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.50մ (07.11.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 2 սմ-ով։
☑️ Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառ իրականացվել է մայիսի 25-ից սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 227.651 մլն.մ³:
Կարդացեք նաև
☑️ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.723 մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 7-ը ներառյալ՝ 149.314 մլն. մ³:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն