Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ բավարար մեդիագրագիտությունը պատճառ է դառնում բազմաթիվ խնդիրների». ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Նոյեմբեր 08,2021 15:45

«2017-ից թվականից ունենք կնքված հուշագիր, բազում ծրագրեր ենք իրականացրել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ, կարծում եմ՝ մեդիագրագիտության շաբաթը այդ ամենի կարեւորագույն օրինակներից է: ԿԳՄՍ նախարարությունը կարեւորում է մեդիագրագիտության դերն ու նշանակությունը եւ այս ուղղությամբ աշխատանքների իրականացումը»,- #ԴԻՄԱԿայում ենք. մեդիագրագիտության արշավի շաբաթվա բացման ասուլիսին նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ապա հավելեց, որ կառավարության ծրագրի կրթության բաժնում առանձնահատուկ կարեւորել են մեդիագրագիտության բարձրացումը, եւ դա առաջիկա հնգամյա ծրագրի մաս է կազմում:

«Պետք է նաեւ ամրագրենք, որ արդեն իսկ Հանրակրթության պետական չափորոշիչը եւ Նախադպրոցական կրթության չափորոշիչը իրենց մեջ որպես առանցքային կարողունակություն՝ պարունակում են մեդիա եւ թվային կարողունակությունները: Սա նշանակում է, որ մենք որպես պետություն՝ ակնկալում ենք, որ ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրի ավարտին պետք է կարողանանք մեր երեխաներին եւ արդեն իսկ չափահաս քաղաքացիներին հաղորդել այն հմտություններն ու գիտելիքները եւ փորձառությունը, որը նրանց թույլ կտա գործել մեր ժամանակներում որպես մեդիագրագետ քաղաքացի, ինչն իրոք խիստ կարեւոր է:

Մեդիան ամենուր է, այն մեր կյանքի անբաժանելի մասն է, եւ եթե մենք գիտենք ինչպես օգտվել դրանից եւ ճիշտ օգտագործել այդ գործիքները, ապա կարող ենք լինել զինված եւ պատրաստված շատ մարտահրավերների՝ դիմակայելու առումով: Իսկ եթե չգիտենք, հայտնվում ենք խիստ խոցելի իրավիճակում: Բազմիցս տեսնում ենք, թե ինչպես է ոչ բավարար մեդիագրագիտությունը պատճառ դառնում բազմաթիվ խնդիրների: Համավարակի եւ պատերազմի ընթացքում բազմիցս համոզվեցինք այս պայմանի ճշմարտացիության մեջ»,-նշեց Ժաննա Անդրեասյանը:

Հավելեց, որ Հ1-ի հետ բաց դասեր էին նախաձեռնել մեդիագրագիտության թեմայով, ունեցել են նաեւ տեսադասեր: Տեսադասեր են նախաձեռնել նաեւ Արցախյան երկրորդ պատերազմի օրերին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930