Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքը ոչ թե պետք է աջակցի Հայրենիքին, այլ՝ մասնակցի Հայրենիքի զարգացման ու զորացման ջանքերին. Արտակ Բեգլարյանը Բոստոնում համայնքային հանդիպումներ է ունեցել

Նոյեմբեր 08,2021 15:14

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ից հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Բոստոն քաղաքում հայկական համայնքային տարբեր շրջանակների հետ:

Նոյեմբերի 7-ին Բոստոնի Հայկական ժառանգության պուրակում տեղի ունեցած՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը պետական նախարարը հանդես է եկել ծավալուն ելույթով:

Նա, ներկայացնելով ընթացիկ իրավիճակն ու Արցախի ապագայի տեսլականը, շեշտադրել է, որ արցախահայության արդար պայքարը շարունակվում է իր ինքնորոշման իրավունքի ու անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ նպատակ ունենալով բոլոր հիմնական ոլորտներում ապահովել կայուն զարգացում և անվտանգություն:

Լուսանկարը՝ Քեն Մարտինի

Նա ընդգծել է, որ այսուհետ Սփյուռքը ոչ թե պետք է աջակցի Հայրենիքին, այլ՝ մասնակցի Հայրենիքի զարգացման ու զորացման ջանքերին՝ հիմնական ուշադրությունը դարձնելով ինստիտուտների կայացման ու տեղական կարողությունների զարգացման վրա:

Լուսանկարը՝ Քեն Մարտինի

Մի շարք այլ հանդիպումներ են տեղի ունեցել համայնքային կազմակերպությունների ղեկավար կազմի հետ, քննարկվել են Արցախում իրականացվող ծրագրերը, առկա կարիքներն ու առաջնահերթությունները:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930