Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև տեսակապի ձևաչափով բանակցությունների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, բայց հստակ ամսաթիվը հայտնի չէ: Այս մասին այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Հստակեցնեմ՝ Պուտին, Ալիև և Փաշինյան տեսակոնֆերանսի հետ կապված: Իսկապես, մենք հաստատում ենք, որ նման հանդիպման նախապատրաստման շուրջ աշխատանքներ են տարվում: Բայց այստեղ մենք ցանկանում ենք նշել, որ առայժմ հստակ պայմանավորվածություններ և ըմբռնում, թե երբ կարող է տեղի ունենալ այդ տեսակոնֆերանսը, չկա: Այդ աշխատանքը շարունակվում է»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այդ հանդիպման ժամկետները հստակեցված չեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ