Ռիգայում ավարտվեց շախմատի 2021 FIDE Grand Swiss մրցաշարը, որտեղ խաղարկվում էին տղամարդկանց եւ կանանց հավակնորդների մրցաշարերի եւ Grand Prix-ների ուղեգրեր:
Հայաստանի ներկայացուցիչներն, ավաղ, անմասն մնացին դրանցից: Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որը 11 հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ լրացուցիչ գործակիցներով եզրափակեց առաջատարների 10-յակը:
Իսկ կանանց պայքարում Աննա Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը տեղ զբաղեցրին, համապատասխանաբար, 3-րդ եւ 4-րդ տասնյակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ