Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչեւ 23 տարեկանների հավաքականը, ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի ղեկավարությամբ, Սերբիայի մայրաքաղաքում անցկացված այս տարիքային խմբի աշխարհի առաջնությունում նվաճելով 1 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկով գրավել է երրորդ տեղը:
Մեր ընտրանու հաշվարկին ոսկե մեդալ բերել է 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, արծաթե մեդալ՝ 70 կգ քաշային Վազգեն Թեւանյանը, բրոնզե մեդալ՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ