Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուք այս փաստաթղթի նման նետվելու եք պատմության աղբարկղը». «Համահայկական ազգային համաձայնություն» եւ «Քաղաքացիական խորհուրդ»

Նոյեմբեր 08,2021 13:47

«Համահայկական ազգային համաձայնություն» եւ «Քաղաքացիական խորհուրդ» հ/կ-ների այսօրվա՝ «Մերժում ենք 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը» խորագրով հավաքի ժամանակ հ/կ-ների ներկայացուցիչները ՀՀ կառավարությանը, դատախազությանը եւ ՌԴ կառավարությանը դիմելով հայտարարեցին, որ չեն ընդունում նշյալ փաստաթուղթը, որը, իրենց բնորոշմամբ, ապօրինի է։

«Այն նախապես չի քննարկվել ՀՀ անվտանգության խորհրդում, չի վավերացվել ԱԺ-ի կողմից։ Ըստ ՀՀ սահմանադրության՝ վարչապետն իրավական լիազորություն չուներ ՀՀ-ի կողմից ստորագրելու Արցախի խնդրի եւ տարածքների վերաբերյալ միջպետական որեւէ փաստաթուղթ։ Այդ ապօրինի փաստաթուղթը չի համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին եւ ՀՀ սահմանադրությանը։ Մերժում ենք Փաշինյանի ստորագրած այդ ապօրինի փաստաթուղթը՝ այն համարելով ՀՀ անվտանգության սպառնալիք»,-հայտարարեց «Քաղաքացիական խորհուրդ»-ի ներկայացուցիչ Էդգար Մակարյանը։

«Իր լիազորությունները գերազանցելու եւ ՀՀ սահմանադրական կարգը խախտելու համար պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենթարկել պատասխանատվության՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով»,-հայտարարությունն ընթերցեց նա։

«Նժդեհյան ցեղակրոն կուսակցության» ղեկավար Գեւորգ Հովսեփյանը մեջբերեց Գարեգին Նժդեհի խոսքերից՝ «ցանկացած փաստաթուղթ ունի այնքան կյանք, որքան դրա թելադրած պայմաններն ունեն»։ Հովսեփյանը նշեց․ «Սա հակազգային փաստաթուղթ է։ Այն ստորագրողներին եւ դրանց ձայնակցողներին հիշեցնում եմ՝ հայ ազգը ձեզ չի ներելու։ Դուք այս փաստաթղթի նման նետվելու եք պատմության աղբարկղը»։

Այնուհետեւ «Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» հ/կ ղեկավար, հունական համայնքի ներկայացուցիչ Էդուարդ Փոլադովն ասաց, որ ՀՀ-ն այսօր էլ շարունակում է Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի ենթարկվել՝ մայիսից ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի փաստը հաշվի առնելով․ «Այսօր բոլորս մտածելու տեղ ունենք, որովհետեւ Էրդողանն ու տարածաշրջանի նրա գործընկերները «Մեծ Թուրանը» կյանքի կոչելու ծրագիր ունեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930