Թուրքիան Հայաստանին կոչ է անում հրաժարվել «թշնամական քաղաքականությունից» և միանալ «3+3» տարածաշրջանային գործակցության ձևաչափին: Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ցուցաբերել են շատ կառուցողական մոտեցում ապագա սերունդների համար խաղաղ կյանքի ստեղծելու ուղղությամբ և բացել են նոր ժամանակաշրջանի դուռը՝ հիմնված կայունության և գործակցության վրա: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի պաշտոնատար անձիք, հրաժարվելով ներկայիս քաղաքականությունից, կօգտվեն այս պատմական հնարավորությունից, այդ թվում 3+3 ձևաչափի վերաբերյալ մեր առաջարկից»,- ասել է Աքարը:
Նա հավելել է, որ Ղարաբաղում Ադրբեջանը հաղթանակ է տարել, բայց «սկսվել է նոր պայքար Կովկասում երկար տարիներ հետո կայուն խաղաղություն ապահովելու համար»:
«Այդ առումով Շուշիի հռչակագիրը ուժեղ քայլ է ապագայի համար: Բոլորը պետք է իմանան, որ ապագան չի կարող կառուցվել ատելության և հիշաչարության վրա: Հայաստանը պետք է դադարեցնի թշնամանքը և նայի դեպի ապագան: Մենք էլ մեր կողմից կշարունակենք ջանքերը՝ ապահովելու խաղաղություն, հանգստություն և կայունություն մեր տարածաշրջանում»,- ասել է նախարարը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ