«Ազատություն». 20-ամսյա սահմանափակումներից հետո Միացյալ Նահանգները բացում է դռները օտարերկրացիների համար։ Նոյեմբերի 8-ից երկիր կարող են մուտք գործել կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված վակցինաներով պատվաստումների վկայականներ ունեցողները։
Մեծ Բրիտանիան հույս ունի Սուրբ Ծնունդն առանց սահմանափակումների անցկացնել։ Իշխանությունները բնակչությանը կոչ են արել այսօրվանից սկսել նախապատրաստվել տարվա գլխավոր տոնին և գրանցվել երրորդ՝ լրացուցիչ պատվաստման համար։
Ռուսաստանում, որտեղ վերջին շաբաթում գրանցվել են կորոնավիրուսային վարակի և մահացության առավելագույն թվերը, վեց շրջաններ որոշել են ավելացնել ոչ աշխատանքային օրերը՝ բուժհաստատությունների բեռը նվազեցնելու ակնկալիքով։
Մինչդեռ Ռումինիայում իշխանություններն աշակերտներին վերադարձնում են դպրոցներ՝ COVID19-ի պատճառով երկարաձգված արձակուրդներից հետո:
Կարդացեք նաև
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: