Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լևոն Հայրյան. Մենք չենք մասնակցում ներքաղաքական պայքարի, այլ միայն առաջնորդվում ենք փախստականների շահերի պաշտպանության գաղափարներով

Նոյեմբեր 08,2021 12:20

«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայրյանի ֆեյսբուքյան գրառումը

ԿՈՉ

Սիրելի՛ հայրենակիցեր կամ էլ իմ առանց հայրենիք մնացած բարեկամներ, վաղը՝ նոյեմբերի իննին, հավաքվում ենք՝ հայտնելու մեր բողոքը և մեր պահանջները:

Վերջին մի քանի օրերին մենք մեր խմբով մի քանի հանդիպումներ ենք անցկացրել կառավարության և մի շարք կազմակերպությունների հետ, և մեր ամենացավալի կանխատեսումները իրականացան, այն է՝ ոչ մեկը չի ուզում լրջորեն զբաղվել մեր հարցերով. կհարցնեք պատճառը, դրանք շատ են, բայց ամենակարևորներից մեկը մեր պասսիվությունն է, գոնե այդ մեկը մեզնից է կախված, բայց ասեմ, որ նկատվում են նաև դրական միտումներ, որոնց մասին կպատմենք հավաքի ժամանակ, և որոնք կարող ենք ամրապնդել մեր միահամուռ գործողություներով:

Ասենք նաև, որ մենք չեն մասնակցում ներքաղաքական պայքարի, այլ միայն առաջնորդվում ենք փախստականների շահերի պաշտպանության գաղափարներով:

Սիրելի՛ հայրենակիցներ, այն է՝ Մռավից մինչև Արաքս տուն-տեղ և հայրենիք կորցրած մեր սիրելի բախտակիցնե՛ր, ձեզանից յուրաքանչյուրը իր պարզ ներկայությամբ մեծ գործ է անում մեր ընդհանուր գործի համար:

Անցած կոչով ասել եմ՝ ամեն ինչ արվում է մեզ համար, հիմա ասում եմ՝ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐՎՈՒՄ Է ՁԵԶ ՀԱՄԱՐ, ԵՂԵ՛Ք ԱԿՏԻՎ և ՊԱՀԱՆՋԱՏԵՐ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930