Aravot.am-ի տեղեկություններով՝ տեղի կունենա Արցախի Հանրապետության ազգային ժողովի արտահերթ նիստ:
Արցախի խորհրդարանի կուսակցությունները համաձայնել են ընդունել հայտարարություն «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին», որում ամրագրված է, որ Արցախը չի հրաժարվում իր իրավունքների ճանաչումից, Արցախն իրեն պարտված չի համարում: Հայտարարությունում մասնավորապես նաև նշված է, որ Արցախն ունի ինքնորոշվելու իրավունք՝ որպես անկախ պետություն: Հայտարարությամբ ամրագրված է նաև, որ ԵԱՀԿ-ն՝ որպես միջնորդ պետք է մասնակցի Արցախի հետ կապված բոլոր բանակցություններին և ներգրավված լինի խնդիրների լուծման գործընթացներին:
Այս պահին նշված հայտարարության տեքստի շուրջ համաձայնության են եկել ԱՀ ԱԺ 3 կուսակցություններ, Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունները չեն միացել, քանի որ ըստ լուրերի՝ Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը հայտարարության տեքստի հետ կապված չեն տվել իրենց համաձայնությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հ. Գ. Նյութի հրապարակումից քիչ անց տեղեկություններ ստացանք, որ ԱՀ ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա վաղը, և ամենայն հավանականությամբ՝ ԱՀ խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը համաձայնության կգան հայտարարության տեքստի շուրջ: