Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են խանգարում Ադրբեջանին. Վարուժան Գեղամյան

Նոյեմբեր 08,2021 11:33

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը

Անցյալ տարվա նոյեմբերյան այս օրերին, երբ ստորագրվեց կապիտուլյացիան, մեզ՝ մասնագետներիս համար հասկանալի դարձավ, որ Թուրքիա-Ադրբեջան զույգի գերնպատակը լինելու է Սյունիքով միջանցք ստանալը, որի համար իրավական որոշ հիմքեր նրանք կարողացել էին խցկել կապիտուլյացիոն հայտարարության մեջ (տե՛ս 9-րդ կետը)։

Մեկ տարի անց էլ դա չի հաջողվում անել, քանի որ Սյունիքով Ադրբեջանն ու Թուրքիան կապող ճանապարհը ոչ միայն հակահայկական նախագիծ է, այլև իր խորքում սպառնալիք է մի շարք այլ պետությունների (այդ թվում՝ գերտերությունների) համար, որոնք ևս փորձում են կասեցնել այդ չարաբաստիկ միջանցքի իրականացումը և ընդհակառակը՝ աջակցում «Հյուսիս-Հարավ միջանցք» աշխարհաքաղաքական նախագծին։

Թյուրքական միջանցքի բացման դեմ մեր, այդ թվում նաև նվաստիս համեստ ջանքերը աննկատ չեն անցնում Ադրբեջանում՝ առաջացնելով ոչ միայն մեր թշնամիների զայրույթը, այլև հարուցելով մեզ լռեցնելու փորձեր։

Վերջերս այս թեմայի շրջանակում ադրբեջանական քարոզչամեքենան տարբեր կայքերում դարձյալ մի քանի հոդված է նվիրել ինձ։ Դրանցից մեկում ադրբեջանցիները գովերգում են «կոնստրուկտիվ Փաշինյանին» և նրան հակադրում մեզ՝ «ռևանշիստներիս»՝ քննադատելով, մասնավորապես, Սեյրան Օհանյանին, Արման Թաթոյանին և ինձ։ Այսպիսի հակադրությունը միանգամայն բնական է. նախկին ՊՆ Օհանյանը առաջին պատերազմի ժամանակ է Ադրբեջանին արժանի հակահարված տվել (այդ թվում ազատագրելով Շուշին), իսկ Թաթոյանը ներկայում է դա անում հատկապես միջազգային հարթակներում։ Ձեր խոնարհ ծառան էլ որպես թուրքագետ իր մասն է արել և վստահաբար շարունակելու է անել՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում ներկայացնելով «միջանցք» կոչված աղետը և դա կասեցնելու ճանապարհները։

Ու թեև մի այլ ադրբեջանական ռեսուրս էլ ինձ նվիրված մեկ այլ հոդվածում նշել է, որ «Ո՛չ Գեղամյանը, ո՛չ էլ հայ այլ թափթփուկներ չեն կարող կանգնեցնել այդ (միջանցքի) գործընթացը», ես վստահ եմ, որ համազգային ջանքերով դա հնարավոր է, որքան էլ դրան խանգարեն ներսի ու դրսի թշնամիները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930