Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանագծման համար քարտեզներ ընտրելը ճաշակի կամ ուժի թելադրանքով «բանակցությունների» հարց չէ․ Գեւորգ Դանիելյան

Նոյեմբեր 07,2021 22:14

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Կան հարցեր, որոնց մասին լռել չի լինում, թեպետ՝ արդեն դադարել եմ անգամ Երկրի անվտանգության հարցերով քնարկումներին այս ձևաչափով մասնակցելուց։

Համոզված եմ՝ շատերն են տեղյակ, բայց լրացուցիչ անգամ ընդգծեմ, որ սահմանագծման համար քարտեզներ ընտրելը ճաշակի կամ ուժի թելադրանքով «բանակցությունների» հարց չէ։ Ադրբեջանն արդեն 1991 թ. հոկտեմբերի 18-ի №222-XII Սահմանադրական ակտով ստույգ կատարել է իր ընտրությունը, հռչակելով. «Азербайджанская Республика является ПРЕЕМНИЦЕЙ СУЩЕСТВОВАВШЕЙ С 28 МАЯ 1918 ГОДА ПО 28 АПРЕЛЯ 1920 ГОДА АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКИ»։

Այս սահմանադրական ակտ կոչվածը գործում է առայսօր։ Հարգելիներս, իրենք իրենց որ պահին իբր գոյություն ունեցող երկրի իրավահաջորդն են համարել, այդ պահին գործող քարտեզներն էլ պետք է հիմք ընդունվեն (իրենք իրենց չեն ճանաչում Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը՝ դրանով պայմանավորված բոլոր իրավական հետևանքներով հանդերձ, հո՞ չենք ստիպելու), հակառակ պարագայում գործ ունենք օկուպացիային հաջորդող անեքսիայի դասական դրսևորման հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930