Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Սերբիայի մայրաքաղաքում այսօր ավարտվող մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակչում միավորների 11:7 տարբերությամբ առավել քան վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Չեբոդաեւի նկատմամբ ու նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ