Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում «J» խմբում նոյեմբերի 11-ին եւ 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելու է Հյուսիսային Մակեդոնիայի եւ Գերմանիայի ընտրանիներին:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը արդեն հրապարակել է այն 27 ֆուտբոլիստների անունները, ում հրավիրել է՝ նախապատրաստվելու գալիք հանդիպումներին: ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ իսպանացի մասնագետը առաջին անգամ հավաքական է հրավիրել «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանին, իսկ «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը ցուցակից բացակայում է վնասվածքի պատճառով:
Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստությունը սկսելու է նոյեմբերի 8-ից՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ