Իտալիայի Սենատի նախագահ Ն․Գ․ Մարիա Էլիզաբետտա Ալբերտի Կազելլատիի բացառիկ այցը Վենետիկի հայկական Սուրբ Ղազար կղզի։
Նախագահ Կազելլատիին ընդունեց Մխիթարյան Միաբանության Քահանայապետական Պատվիրակ Գերապայծառ Տեր Լևոն Արքեպիսկոպոս Զեքիյանը։
Հանդիպմանը ներկա էին Իտալիայում ՀՀ դեսպան Ն․Գ. Ծովինար Համբարձումյանը, Վենետիկի Պրեֆեկտ Վիտտորիո Զապպալորտոն, Վենետիկում ՀՀ Պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ինչպես նաև տարածքային և ազգային իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Տիկին Կազելլատիի այցը ողջունվեց նաև հայ համայնքի կողմից՝ ևս մեկ անգամ հաստատելով ինստիտուցիոնալ հարթակներում Իտալիայի և Հայաստանի միջև եղած բարեկամական ամուր կապերը։
ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ