Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը այսօր տոնելով չորս հաղթանակ, ընդ որում, բոլոր մրցակիցներին միասին վերցրած տալով ընդամենը մեկ միավոր, մտել է եզրափակիչ եւ այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար վաղը գոտեմարտելու է Ռուսաստանը ներկայացնող Արթուր Չեբոդաեւի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ