«Սյունիքի մարզային տարածաշրջանային պետական քոլեջի» տնօրեն Անժելա Մաքյանի ֆեյսբուքյան գրառումը
Որքան էլ կրթական համակարգը փորձում է զերծ մնալ քաղաքականությունից, քաղաքականությունը ներխուժում է կրթական համակարգ և չի հանդուրժում ազատ կամարտահայտությունը։
Իմ դեմ հարուցված քրեական գործը բացահայտ քաղաքական հետապնդում է։
Որդուս` Գոռ Թադևոսյանի՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության թեկնածու առաջադրվելու նախօրեին ՊՎԾ-ն մշտադիտարկում իրականացրեց «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում։
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 20-ին տասնյակ ոստիկաններ ներխուժեցին քոլեջ, անչափահաս ուսանողների ներկայությամբ՝ վախի և տագնապի մթնոլորտում առգրավեցին փաստաթղթեր։
Հոկտեմբերի 28-ի առավոտյան 8:30-ին մասսայական խուզարկություններ են կատարվել իմ եւ 23 աշխատակիցների բնակարաններում՝ ընտանիքի անդամների ներկայությամբ հոգեբանական ճնշում գործադրելով երկարամյա մանկավարժների եւ վաստակաշատ դասախոսների վրա։
Քաղաքական իշխանության կողմից իրականացվում են բոլոր միջոցները նախընտրական շրջանում կասեցնելու որդուս մասնակցությունը Կապանի ավագանու ընտրություններին։