Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Մաթեւոսյան. «Հուրախություն բոլորիս, թունավորվածների 50 %-ից ավելին հիվանդանոցներից դուրս է գրվել»

Նոյեմբեր 06,2021 15:16

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տեղեկության, «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված եւ «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների թիվն  այսօր առավոտյան ժամը  9:00-ի դրությամբ հասել էր 98-ի:

Կեսօրից հետո «Տաշիր պիցցա» ՍՊԸ մարքեթինգի բաժնի տնօրեն Արտակ Մաթեւոսյանը Aravot.am-ին ասաց. «Հուրախություն բոլորիս, պիտի հայտնեմ, որ հիվանդների 50 %-ը եւ ավելին արդեն հիվանդանոցներից դուրս են գրվել, մնացածների մոտ կա դրական դինամիկա: Սա նախնական ինֆորմացիան է, որ ձեզ փոխանցեցի: Օրվա մեջ եթե փոփոխություն եղավ, այդ մասին կարող եմ լրացուցիչ ձեզ տեղեկացնել»:

Մեր հարցին, թե պարզվե՞լ է, թե ինչից կամ որ սննդամթերքից է եղել մասսայական թունավորումը, պարոն Մաթեւոսյանը պատասխանեց. «Դեռ ոչ: Լաբորատոր հետազոտություն է անցկացվում: Գործընթացը գտնվում է Սննդի տեսչության եւ Առողջապահության նախարարության վերահսկողության ներքո: Մենք նրանց հետ ինտենսիվ կապի մեջ ենք: Լաբորատոր հետազոտության արդյունքներից պարզ կլինի, թե թունավորումն ինչից է եղել»:

Իսկ թե արդյունքները երբ հայտնի կլինեն, մեր զրուցակիցը հստակ ժամկետներ չկարողացավ նշել՝ վստահեցնելով, որ իրենք էլ են շահագրգռված պատասխանը շուտ իմանալու հարցով, որպեսզի հասկանան, թե ինչից էր խնդիրը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930