Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔՊ խմբակցության պատգամավոր․ Գլուխները քարին են տվել, որ ասում են՝ մենք երկիր ենք հանձնել, մենք երկիր չենք հանձնել․ «Հրապարակ»

Նոյեմբեր 06,2021 13:25

Հարցազրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ

– Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 8-ին քաղաքացիներին հրավիրում է հանրահավաքի, ընդդիմությունը հայտարարում է, որ համազգային դիմադրություն պետք է ցույց տալ գործող իշխանությունների հակահայ քաղաքականությանը։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ գործընթացին։ 

– Նախ եկեք պայմանավորվենք, որ այդ մարդկանց չի կարելի կոչել ընդդիմություն, դրանք ռեւանշիստներ են, որոնք ամեն գնով ուզում են հասնել ռեւանշի։ Ես ուզում եմ, որ հանրության լայն մասսաները եւս այս մարդկանց համար օգտագործեն ոչ թե «ընդդիմություն», այլ «ռեւանշիստներ» բառը։ Երբ օգտագործում ենք «ռեւանշիզմ» եւ «ռեւանշիստներ» բառը, ամեն ինչ տեղն է ընկնում։ Իրենց գործողություններն ընդդիմադիր չեն, դրանք ռեւանշիստական են։

– Օրինակ, ո՞ր գործողությունները, որ գալիս են խորհրդարան, ծեծ են ուտում ձեր կողմից ու գնում տո՞ւն։

– Դուք ռեւանշիզմն այդպես եք պատկերացնում։

– Ես Ձեր պատկերացումների մասին եմ ուզում լսել, հատկապես որ ընդդիմության աջակիցներն էլ իրենց հերթին են դժգոհում՝ ասելով, որ իրենք ընդդիմությանը ձայն են տվել, որ Փաշինյանին հեռացնի, ոչ թե գնա խորհրդարանում կառուցողական քննարկումների մասնակցի, մի բան էլ՝ ծեծվի․․․ Հիմա, Ձեր կարծիքով, ինչպե՞ս է դրսեւորվում իրենց ռեւանշը։

– Ռեւանշը կայանում է նրանում, որ այս մարդիկ հայտարարում են, թե եկել են խորհրդարան իշխանություն վերցնելու։ Սա արդեն ռեւանշ է, ինչո՞ւ, որովհետեւ խորհրդարանն իշխանություն վերցնելու տեղ չէ։ Մեր երկրում խորհրդարանում մեկ անգամ են վերցրել իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, երբ սպանել են երկրի իշխանություններին։ Այ, դա է խորհրդարանում իշխանություն վերցնելու ձեւը, մնացած ժամանակ իշխանությունը խորհրդարանում չէ, իշխանությունը խորհրդարանից դուրս է, այն ժողովրդինն է: Եթե իրենք իշխանություն են ուզում, պետք է ժողովրդի հետ աշխատեն։

– Աշխատում են, հանրահավաքներ են անում։

– Ինձ բացարձակապես չի հուզում, ինչ ուզում են, թող անեն։ Ընդդիմությունը լավ գիտի, որ իրենց նկատմամբ դժգոհությունն ու զզվանքն ավելացել է հասարակության մեջ։

– Իրենք էլ ձեր մասին են այդպես արտահայտվում։

– Ուրեմն թող մտնեն ժողովրդի մեջ ու տեսնեն․․․ սրանց մեծ մասն իմաստակներ են։

– Իշխանությունը մտահոգություններ չունի՞, որ ընդդիմության հետեւից ժողովուրդը դուրս կգա փողոց, եւ համազգային դիմադրության շարժում կձեւավորվի՝ ընդդեմ իշխանությունների։

– Ոչ, բացարձակապես, ճիշտ հակառակը՝ իրենց ձայն տվողներն ու կողմնակիցները գնալով զզվում են իրենցից։ Դուրս եկեք ժողովրդի մեջ ու հարցումներ կատարեք։ Ես գոնե այն պատգամավորների թվին եմ պատկանում, որ շրջում է ոտքով, մետրոյով եւ հասարակական այլ տրանսպորտով, եւ հստակ տիրապետում եմ ինֆորմացիայի։

– Իսկ ձեր ընտրողներին հարցրե՞լ եք՝ գո՞հ են ձեզնից, ձեր արածից։

– Իմ ընտրողների հետ գրեթե ամեն օր եմ շփվում, այո, կա որոշակի դժգոհություն, որ մենք շատ խիստ չենք սկսել։ Մեր ընտրողների դժգոհությունը հիմնականում նրանում է, որ մենք սրանց չենք պատժում, ու սրանք չեն հայտնվում ճաղերի ետեւում։

– Բայց եթե հանցանք չեն գործել, ո՞նց պատժեք։

– Երկիրն են թալանել, ո՞նց չպատժենք։

– Եթե թալանել են, վաղուց պետք է պատժած լինեիք, այ, իրենք խոստանում են իշխանության գալով,  հայրենիքը հանձնածներիդ պատժել։

– Գլուխները քարին են տվել, որ ասում են՝ մենք երկիր ենք հանձնել, մենք երկիր չենք հանձնել, իրենք երկիրն այնքան են թուլացրել, դրա համար էլ երկիրը չի կարողացել պահել իրեն։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930