Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին մասնակցության հրավեր է ստացել նաև Հայաստանը․ «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 06,2021 12:20

2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ-ի առաջնորդությամբ և նախաձեռնությամբ հեռավար կկայանա Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովը (The Summit for Democracy): Ամերիկյան Politico հանդեսի հրապարակած գագաթնաժողովին մասնակից և հրավեր ստացած երկրների շարքում ներառված է նաև Հայաստանը:

Տարածաշրջանային երկրներից բացի Հայաստանից, ըստ Politico հանդեսի հրապարակած ցուցակի, մասնակցության հրավեր է ստացել միայն Վրաստանը: Հայաստանից ու Վրաստանից զատ հետխորդային երկրների շարքում գագաթնաժողովին հրավիրված են նաև Մերձբալթյան երկրները, Ուկրաինան և Մոլդովան:

Մերձավոր Արևելքից հրավիրյալների ցուցակում են միայն Իսրայելն ու Իրաքը, իսկ եվրոպական երկրներից մասնակիցների շարքում բացակայում է Հունգարիան: Այստեղ ծայրահեղ աջակողմյան երկրի ղեկավար Վիկտոր Օրբանը բազմիցս քննադատության է ենթարկվել արևմտյան տերությունների կողմից:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930