Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարդկային կյանքի նկատմամբ անպատասխանատու հասարակությունն ու իշխանությունը չի կարող պատասխանատու լինել պետության համար. «168 ժամ»

Նոյեմբեր 06,2021 11:16

Իրականում իշխանությունների մեղքը համավարակի կառավարումից ու պատվաստման տապալումից բազմապատիկ ավելի է հենց այս՝ հասարակության տոտալ անպատասխանատվության հարթությունում։ Իշխանությունը՝ ամենաստորինից մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյա, գործում է կատարյալ անպատասխանատվության մթնոլորտում։

Վաղուց արդեն սովորական երևույթ է դարձել, որ երկրի ղեկավարը կարող է հաջորդ իսկ օրը հակասել նախորդ օրն արած սեփական հայտարարությանը կամ հրապարակավ ասել մի բան, գործնականում անել ճիշտ հակառակը։ Եվ ցանկացած խնդրի ձախողում կամ տապալում բարդում է ուրիշների վրա:

Ընդհանուր առմամբ Հայաստանը երեք տարի շարունակ կառավարվում է համատարած անպատասխանատվության պայմաններում։ Հասարակությունն ամեն օր տեսնում է այդ անպատասխանատվությունը, ապրում է անպատասխանատվության մեջ և սեփական վարքագիծը կառուցում դրա հանգույն։ Քաղաքացին տեսնում է, որ պատերազմում 4000 զոհերի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, և համարում է, որ այդ դեպքում իր կողմից հարևանին կամ անծանոթին վարակելը ոչինչ է։

Հայաստանում պատվաստումների գերցածր մակարդակը զգալիորեն պայմանավորված է նաև այս գործոնով՝ հասարակության տոտալ անպատասխանատվությամբ։ Մենք ապրում ենք իշխանությունների անհատական և հասարակության կոլեկտիվ անպատասխանատվության պայմաններում, որտեղ որևէ մեկը հաշվետու չէ ոչ կյանքի, ոչ էլ, առավել ևս, մահվան համար։ Մարդկային կյանքի նկատմամբ անպատասխանատու հասարակությունն ու իշխանությունը չի կարող պատասխանատու լինել պետության համար, որի դանդաղ մահը սողալով արձանագրվում է ամեն օր՝ մոտավորապես կորոնավիրուսից մահացող քաղաքացիների մահվան տեմպերով։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930