Սերբիայի մայրաքաղաքում երեկ մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:
Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականի անդամ 70 կգ քաշային Վազգեն Թեւանյանը առավելության է հասել բոլոր մրցակիցների նկատմամբ եւ եզրափակչում ոսկե մեդալը վիճարկելու է Ղրղզստանը ներկայացնող Էրնազար Ախմատալիեւի հետ:
Մեր տղաներից 79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար, իսկ Հրաչյա Մարգարյանը սփոփիչ գոտեմարտում հանդես գալու հնարավորություն է ստացել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ