Ռիգայում շախմատի Grand Swiss FIDE-ի ավարտին մնում է երկու տուր: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի գրոսմայստերներից լավագույն արդյունքն առայժմ ունի Գաբրիել Սարգսյանը, որը 6,0 միավորով կես քայլ է հետ մնում երեք առաջատարներից եւ բաժանում է 4-րդից 13-րդ տեղերը:
Այդ տասը շախմատիստների մեջ է նաեւ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, գրոսմայստեր Սամուել Սեւյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ