Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Բելգրադում ավարտվող տղամարդկանց աշխարհի առաջնության եզրափակչում ոսկե մեդալի համար մենամարտում պարտվեց ՌԴ այս տարվա չեմպիոն Մարկ Պետրովսկուն եւ արծաթե մեդալ նվաճեց:
Չալոյանը, որ առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնությանը, իսկական հայտնություն դարձավ ոչ միայն բռնցքամարտի աշխարհի համար: Եվ նրա նվաճած արծաթե մեդալը ոչ միայն մարզիկի անձնական, այլեւ տեւական դադարից հետո լուրջ ձեռքբերում է հայկական բռնցքամարտի համար:
Սերբիայի մայրաքաղաքում Հայաստանի համար տիտղոս նվաճել է նաեւ 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որը երրորդ անգամ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ