«Տարածաշրջանում ինչ-որ գերտերությունների դիրքերը թուլանում են, ինչ-որ գերտերությունների դիրքերն ուժեղանում են, և դա կախված չէ Հայաստանի որոշումներից։ Այլ բան է, որ մենք համահունչ վարվենք կայացվող որոշումներերին։ Երբ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը ընդհանուր պլատֆորմ են ստեղծում, թե ինչպես պետք է տարածաշրջանում գործերը կառավարեն, դա մերժել հնարավոր չէ, ոչ թե այն պատճառով, որ դա մեր ցանկություններով արդարացված չէ։ Իսկ այլընտրանք կա՞»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադառնալով Թուրքիայի և Ռուսաստանի կողմից առաջարկվող «3+3» ձևաչափին։
Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում տարածաշրջանից կարող է դուրս մղվել Արևմուտքը, և դա չի՞ խախտի հավասարակշռությունը, ՀԱԿ փոխնախագահն ասաց, թե «պետք է հասկանանք, որ այն ռեգիոնում, որտեղ կենաց-մահու կոնֆլիկտ է, քաղաքականությունը որոշվում է այն գերտերությունների կողմից, որոնք պատրաստ են ռազմական միջամտության»։
«Ակնհայտաբար, ՌԴ-ն և Թուրքիան պատրաստ են։ Վերջին զարգացմանը պարզ դարձավ, որ Իրանն էլ արդեն գործողությունների է անցնում»,- ասաց նա։
Զուրաբյանը նաև գտնում է, որ «3+3» դեռ չստեղծված ձևաչափն այսօր ավելի ուժեղ է, քան թե տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդլայնումը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում