«Պատճառը դու էիր»,-խորհրդարանում այսօր բյուջետային քննարկումներին մասնակցած Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանն այսպես պատասխանեց լրագրողներից մեկի՝ «ո՞րն էր պատճառը, որ հրաժարական տվեցիք, հետո դիմումը հետ վերցրիք» հարցին։ Մարզպետը շտապում էր հեռանալ եւ չէր լսում լրագրողների՝ մի քանի րոպեով կանգնելու եւ զրուցելու հորդորը։
«Լավ, էտի մի կոխի բերանս, գնա էն յան․․․ այ քեզի բան, մի քիչ հեռու պահի էլի»,-ասաց նա՝ նկատի ունենալով լրագրողներից մեկի խոսափողը։
Լրագրողները նաեւ հետաքրրքվեցին՝ Տիգրանաշենի փոխանակման հարց քննարկվո՞ւմ է։ «Նման հարց չկա եւ չի լինելու, հանգստացա՞ք»,-պատասխանեց Թեւոնյանը։
Ապա չհամաձայնեց նկատառմանը, թե համայնքը դատարկվում է․ «Հլը մի րոպե։ Հմի ես ձեզ պատասխանեմ։ Վայքից մի հոգի եկել էր, որ տուն առներ, գիտե՞ք ինչ գին ասեցին՝ Երեւանի գների նման մի գին։ Մարդիկ ապրում են, բոլոր պայմանները կան, ապրելու են։ Իմ առանձնատունն էլ ես եմ սարքել, վրաս նստել է 200 000 դոլար․․․չէ․ ծախելու չունեմ, մյուս անգամ անտակտ հարցեր չտաս»։
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկի նկատառմանն ի պատասխան, որ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում, մարզպետը նետեց․ «Որովհետեւ դու դուրս չես գալիս, արա»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ