Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մյուս անգամ անձամբ ներկայանա ԱԺ»․ ՔՊ-ականը պատգամավորների անունից զգուշացրեց Հայկ Մարությանին

Նոյեմբեր 05,2021 17:15

ԱԺ մշտական հանձնաժողովներում 2022թ․-ի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ այսօր որպես զեկուցող պետք է ներկայանար, այդ թվում՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն եկել էր նրա տեղակալ Սերգեյ Ներսիսյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը (լուսանկարում) հարցրեց՝ ինչո՞ւ Հայկ Մարությանը անձամբ չի ներկայացել, որ զեկուցի Երեւանի բյուջեի ծրագիրը: Քաղաքապետի տեղակալը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ քաղաքապետն անձամբ էր ուզում գար ու ներկայացներ Երեւանի բյուջեն, բայց, ցավոք, համաճարակը նաեւ իրենց տուն մտավ։ Նրա երեխաներն ու կինը հիվանդ են քովիդով։ Նա, լինելով վտանգավոր «զոնայում», չի ուզում վտանգել այլ մարդկանց կյանքը: Նա աշխատանքի վայրում մեկուսացած վիճակում է, այսինքն, որեւէ մեկի հետ չի շփվում»։

Սերգեյ Մովսիսյանը փոխքաղաքապետին հորդորեց հետեւյալը փոխանցել․ «Առողջություն ենք մաղթում, իհարկե, ուղղակի փոխանցեք՝ պատգամավորներն ասում են, որ այս անգամ պատճառը հարգելի է, բայց մյուս անգամ անձամբ ներկայանա ԱԺ»:

Սերգեյ Ներսիսյանը պատասխանեց․ «Հաշվի կառնենք ձեր նկատառումը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930