Սույն թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը և փորձագետ Աննա Յարմալոյանը հանդիպում ունեցան 44-օրյա պատերազմի մասնակիցների ծնողների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին պատերազմի մասնակիցների սոցիալական, առողջապահական և կրթական խնդիրները։ Այս հարցերի կարգավորման նպատակով պատգամավորները խոստացան առաջիկայում օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ։
ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով