Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի դատարկեք, դա ձեր տունը չի»․ նախարարի խոսքով՝ որոշ գյուղապետեր դարակներ են դատարկում

Նոյեմբեր 05,2021 17:02

«Երկար ժամանակ է, որ հեռավոր, փոքր, սահմանամերձ համայնքներից արտագաղթ կա, եւ դա լրջագույն, ազգային անվտանգության խնդիր է։ Բայց խոշորացման գաղափարն այն է, որ մենք սրա դեմն առնենք, որ մարդիկ, կներեք, չփախնեն փոքր համայնքից»,-ԱԺ մշտական հանձնաժողովներում 2022թ․-ի պետբյուջեի նախնական քննարկումների ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ ՀՀ բնակավայրերից 200-ում տրանսպորտ չկա, մինչդեռ խոշորացման շրջանակում նաեւ տրանսպորտային միջոցների տրամադրում է նախատեսվում․ «Խոշորացված բնակավայրի փոքր համայնքին տալիս ենք մանկապարտեզ, եւ օրինակ, Կապանին տալիս ենք տրանսպորտային միջոց, որ մի քանի փոքր համայնքից երեխաները տեղափոխվեն մանկապարտեզ»։

Ապա Գնել Սանոսյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ խոշորացվող որոշ համայնքների գյուղապետեր սկսել են դատարկել գյուղապետարանների դարակները․ «Հորդորում եւ պահանջում եմ ոչինչ չդատարկել։ Դա իրենց տունը չի։ Դրանք իրենց թղթերը չեն, այլ համայնքներինը։ Թող որեւէ մեկն իր հետ որեւէ բան չտանի։ Մարդկանց թվում է, թե ամեն ինչ կարող են իրենց հետեւից մաքրել-գնալ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930