Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ-ի ու Բելառուսի նախագահները Միասնական պետության դեկրետ են ստորագրել

Նոյեմբեր 05,2021 16:46

«Ազատություն». Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Միութենական պետության դեկրետ ստորագրեցին։ Առցանց արարողությունը տեղի ունեցավ Ռուսաստանի Ազգային միասնության օրը՝ նոյեմբերի 4-ին։ Պուտինը առցանց կապի մեջ էր Ղրիմից՝ Սևաստոպոլ քաղաքից։

Ալեքսանդր Լուկաշենկոն իր խոսքում ասել է, թե «միասնական պետությունը Բելառուսի համար առաջնահերթությունների առաջնահերթությունն է»։

Վլադիմիր Պուտինն ասել է, թե «ցավոք, հետխորհրդային տարածքում ինտեգրման շատ ոլորտներում մենք հետ ենք մնում, ամբողջությամբ չենք օգտագործում այն հնարավորություններն ու առավելությունները, որոնք ստացել ենք դեռևս խորհրդային ժամանակներից»։ Պուտինը նշել է նաև ռուսերենը, որն, ըստ նրա, միավորող գործոններից մեկն է։

Ստորագրված դեկրետում երկու երկրների տնտեսական ու ռազմական ինտեգրման 28 ծրագիր է ներառված։

Հրաչ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարն՝ արխիվային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930