Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական բարեփոխումների նոր խորհրդի կազմում մասնագիտական և քաղաքական բաղադրիչների տարանջատումը ճիշտ քայլ է». Եղիշե Կիրակոսյան

Նոյեմբեր 05,2021 16:10

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցիչ, Սահմանադրական բարեփոխումների նախկին հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի համոզմամբ՝ սահմանադրական բարեփոխումների նոր խորհրդի կազմում մասնագիտական և քաղաքական բաղադրիչների տարանջատումը ճիշտ քայլ է, և ընդհանրապես նման կառուցվածքը նաև հնարավորություն կտա խուսափել շատ դեպքերում, այսպես ասած, անելանելի իրավիճակներից:

ՀՀ արդարադատության նախարարության սահմանադրական բարեփոխումների նոր խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի ձևավորման գործընթացին նվիրված քննարկման ժամանակ Եղիշե Կիրակոսյանը փաստեց՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացը բավականին բազմաշերտ ու բարդ գործընթաց է: Իր փորձից ելնելով՝ նշեց, որ նախկինում էլ հանձնաժողովի ներսում բավականին բարդ քննարկումներ էին տեղի ունենում:

Նա ցավով նշեց, որ սահմանադրական բարեփոխումների նախկին հանձնաժողովի աշխատանքները պատերազմական գործողությունների պատճառով ընդհատվեցին:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի համոզմամբ՝ Սահմանադրությունը պետք է «գրվի» ժողովրդի հետ միասին՝ հանրային այնպիսի լայն քննարկումներով, որ մարդիկ ոչ թե զուտ քվեարկեն, ոչ թե սահմանադրական հանրաքվեն կեղծվի, այլ պետք է ունենալ Սահմանադրության այնպիսի տեքստ, որ այն ազնվորեն քվեարկվի ժողովրդի կողմից:

ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի համար ևս ընդունելի է սահմանադրական բարեփոխումների խորհրդի կառուցվածքը: Այս առիթով ասաց. «Փոքր մասնագիտական խումբը պրոֆեսիոնալ մաղի միջոցով կֆիլտրի այն քաղաքական որոշումները, որոնք կկայացվեն ավելի մեծ սեղանի շուրջ՝ կոնսենսունսներին տալով իրավական ճիշտ և ընդունելի ձևակերպում»:

Ըստ նրա՝ կարևոր է նաև քաղաքական և մասնագիտական տարանջատումը խորհրդի ներսում, որի հիմքում դրված է ներառական մասնակցային տեքստի մշակումը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930