Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը 2022թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Նոյեմբեր 05,2021 16:29
zorakoch

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

Հրամանագրի համաձայն՝ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Ըստ հրամանագրի` 2022 թվականի հունվար ամսին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930