«Կենսաթոշակառուներից գումար պահելու հարցը քննարկումների փուլում է։ Այժմ մենք դիմել ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ քննարկումների փուլում ենք, վերջնական որոշում դեռևս չկա», – այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ուր են գնալու կենսաթոշակառուներից պահվող գումարները։
Նշենք, որ օրեր առաջ մամուլը գրել էր, որ «Հայփոստը» պատրաստվում է կենսաթոշակներից պահումներ կատարել՝ իր ծառայությունների մատուցման դիմաց։ Տեղեկացնենք, որ նախկինում այդ գումարը քաղաքացիների փոխարեն «Հայփոստին» վճարում էր կառավարությունը։
Նախարարի խոսքով․ «Սա պայմանավորված է նրանով, որ պետությունն ունի անկանխիկ շրջանառության անցնելու միասնական քաղաքականություն, ինչը միանշանակ մի շարք մարտահրավերներ է լուծելու»։
Նարեկ Մկրտչյանը նաև հայտնեց, որ նախատեսվում է նվազագույն կենսաթոշակի բարձրացում։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ