Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե տնտեսվարողն ուզի շահագործել Ամուլսարը, այս պահին նա տիրապետում է բոլոր լիցենզիաներին»․ ՇՄ նախարար

Նոյեմբեր 05,2021 15:42

«Ամուլսարի վերաբերյալ մեր վերջին գնահատականներից այս կողմ որեւէ տեղաշարժ չեմ ամրագրել։ Իմ լիազորությունների շրջանակում այս պահին անելու, միջամտելու, ներազդելու մանդատ չունեմ, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել եւ չի վերհանվել դրական կամ բացասական իրականությունը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ամուլսարի հնարավոր շահագործման հարցին՝ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Նրա խոսքով․ «Եթե գործընթացն այս պահին գտնվում է քրեաիրավական դաշտում, եւ ժամանակին տեղի ունեցած գործընթացները գտնվում են վարույթում, ապա այս պահին չեմ կարող գնահատել՝ կշահագործվի՞, թե ոչ։ Եթե քրեական գործի հանգուցալուծման արդյունքում վեր հանվի այնպիսի օբյեկտիվ իրականություն, որը կարող է ընդերքօգտագործման իրավունքի, ՇՄԱԳ փորձաքննության իրականացման վրա ազդել, բնականաբար, մենք մեր գործիքակազմով կազդենք։ Իսկ եթե ոչ, ապա տնտեսվարողն ունի հանքավայրը շահագործելու բոլոր լիցենզիաները։ Եթե տնտեսվարողն ուզի շահագործել հանքը, այս պահին նա տիրապետում է բոլոր լիցենզիաներին, ընդերքօգտագործման իրավունքին։ Վերջին շրջանում տվյալ տնտեսվարողին մենք ջրօգտագործման հայտ ենք մերժել, որովհետեւ տվյալ տարածաշրջանի ջրավազանային կառավարման պլանով ռեզերվ չկար՝ իրենց ջրօգտագործման թույլտվությունը բավարարելու։ Բայց այն թույլտվությունը, որը նրանք ունեն հիմա փոքր ծավալով, թույլ է տալիս գործընթացը մեկնարկել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930