Նոր euneighbourseast.eu կայքում հավաքված է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև համագործակցության մասին ամբողջական տեղեկատվությունը։
Այստեղ կարելի է գտնել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին վերջին լուրերը, հոդվածները և գործնական տեղեկատվությունը: Կայքը հասանելի է ութ լեզվով՝ հայերեն, ադրբեջաներեն, բելառուսերեն, ռումիներեն, վրացերեն, ուկրաիներեն, անգլերեն և ռուսերեն։ EU Neighbors east-ի խմբագրական թիմն ամեն օր մոնիտորինգի է ենթարկում ԵՄ նախագծերի հարյուրից ավելի կայքեր և հարթակներ, ինչպես նաև իրական ժամանակում պատրաստում է վերջին լուրերն ու դրանք ուղարկում բաժանորդներին:
Բացի լուրերից կայքում հայտնվում են ամենօրյա թարմացումներ տարբեր հնարավորությունների մասին (դրամաշնորհներ, կրթաթոշակներ, սեմինարներ, մրցույթներ, դասընթացներ և այլն), որոնք տրամադրվում են Եվրոպական միության և նրա ներկայացուցչությունների կողմից Արևելյան գործընկերության երկրներում իրականացվող ծրագրերով և նախագծերով: Բոլոր նյութերը կարող են զտվել ըստ երկրի և թեմայի:
«Փաստեր» բաժնի ներքո հրապարակված գործնական հոդվածները կօգնեն հասկանալ, թե ինչպես են գործում ԵՄ ծրագրերը և ինչպես օգտվել դրանց ընձեռած հնարավորություններից, օրինակ՝ դիմել դրամաշնորհի կամ կրթաթոշակի համար: Կոնկրետ օրինակներին կարելի է ծանոթանալ «Պատմություններ» բաժնում:
Կարդացեք նաև
Կայքում առկա անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի է գտնել՝ օգտագործելով ըստ երկրի, թեմայի կամ նույնիսկ հատուկ ծրագրերի զտիչներ: Կայքը միացված է նաև անընդհատ թարմացվող տվյալների շտեմարանին, որը պարունակում է տեղեկատվություն Արևելյան գործընկերության երկրներում իրականացվող ԵՄ ԲՈԼՈՐ նախագծերի մասին: Բաժանորդագրվեք մեր ամենօրյա տեղեկագրին՝ որևէ հնարավորություն բաց չթողնելու համար: Դուք կարող եք տեղեկագիրը հարմարեցնել ձեր պահանջներին՝ ընտրելով բովանդակության տեսակը, երկիրը և լեզուն:
EU NEIGHBOURS east