Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում շուրջ 20 հազար արցախցիներ են բնակվում. Նարեկ Մկրտչյան

Նոյեմբեր 05,2021 15:34

«Լայնածավալ հյուրընկալության անհրաժեշտություն այս պահին մեր Արցախի հայրենակիցների համար չկա: Եթե նախկինում վճարում էինք արցախցիներին իրենց բնակարաններում հյուրընկալելու համար, ապա հիմա գումարը տրամադրելու ենք արցախցիներին, որոնք կորոշեն, թե այդ գումարն ինչ անեն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նա տեղեկացրեց, որ արցախցիների համար զբաղվածության երկու ծրագիր են իրականացնում՝ հաշմանդամության խումբ ունեցողներին, ընտանիքում երեխա ունեցողներին կտրամադրվի 50 հազարական դրամ եւ 25 հազարական դրամ տրամադրվելու է բոլոր թոշակառուներին:

Նախարարի տեղեկացմամբ, Արցախում իրականացնում են նաեւ բնակարանային ապահովման ծրագիր: «Այստեղ արժանապատիվ բնակապահովման խնդիրը շարունակելու ենք լուծել այնքան ժամանակ, քանի դեռ Արցախում վերջնական բնակարանային ապահովման հարցը չենք լուծել: Մենք ունենք նաեւ արցախցիների համար Հայաստանում եւ Արցախում բնակարան ձեռք բերելու ծրագիր: Այս պահին Արցախում ապրում են 100 հազարից ավելի մեր հայրենակիցներ, նրանք բոլորը միեւնույն անվտանգային միջավայրում են գտնվելու: Եվ Ստեփանակերտում, եւ հարակից շրջաններում».- ասաց Նարեկ Մկրտչյանը:

Հայաստանում, ըստ նախարարի, դեռ շուրջ 20 հազար արցախցիներ են գտնվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930