Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտադրված է Հայաստանում. «Ագատա»-ի արտադրանքն արդեն արտահանվում է (տեսանյութ)

Նոյեմբեր 05,2021 14:55

Նոր ու ժամանակակից տեխնիկայի կողքին 2-րդ կյանք են ստացել խորհրդային հաստոցներն ու սարքավորումները։ Կողք-կողքի աշխատում են հաստոցների երկու սերունդ՝ նորը և հինը՝ թարմացված հնարավորություններով:

«Ագատա» կարի արտադրամասն իր աշխատանքները սկսել է ընդամենը մեկ հաստոցից։ Տարիների ընթացքում կիսավեր գործարանային տարածքում ստեղծվեց նոր արտադրություն, իսկ աշխատակիցների քանակը 4-ից դարձավ 40։

Արդեն տասը տարի «Ագատա» կարի գործարանում արտադրվում է պոլիէթիլային մանրաթել, լցանյութ,  հայկական արտադրության սպիտակեղեն և անկողնային պարագաներ։ Արտադրությունում տեղայնացվում է նաև միջազգային փորձը, հրավիրյալ դիզայներների հետ կատարվում  է փորձի փոխանակում։

Արտադրության գործընկերը ԱԳԲԱ Լիզինգն է, որի աջակցությամբ էլ ձեռք են բերվել ժամանակակից հաստոցները, որոնք արտադրությունը բարձրացրեցին որակապես նոր մակարդակի։

«Հնարավորություն չեմ ունեցել նոր տեխնոլոգիայով սարքավորումներ ունենալ իմ բիզնեսում, բայց ԱԳԲԱ Լիզինգի հետ համագործակցությամբ ձեռք բերեցինք նոր սարքավորումներ: Անձամբ ես ԱԳԲԱ Լիզինգին համարում եմ գործընկեր, ինչ հարցով դիմել ենք՝ աջակցել են: Մինչև օրս միասին աշխատում ենք»,- նշում է «Ագատա» կարի արտադրամասի հիմնադիր տնօրեն Երեմ Գրիգորյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930