Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ պահպանվող տարածքային հավակնությունները միանգամայն անընդունելի են: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր, բայց առայժմ Հայաստանի կողմից դրական արձագանք չենք տեսնում: Հայաստանը դեռևս ունի տարածքային հավակնություններ, և դա միանգամայն անընդունելի է»,- ասել է Հաջիևը ADA համալսարանում տեղի ունեցած «44-օրյա ճանապարհը դեպի հաղթանակ» խորագրով համաժողովում:
Հաջիևը նշել է, որ Հայաստանը չի ցանկանում ճանաչել իրավունքի միջազգային նորմերը: Մինչդեռ Բաքուն, ըստ նրա, ցանկանում է վերականգնել արդարությունը և միջազգային իրավունքը և միշտ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների:
«Այսուհետ մենք կարող ենք գործել ըստ համագործակցության մեխանիզմների: Երկու երկրների միջև հարաբերությունները պետք է վերականգնվեն: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ»,- ասել է Հաջիևը:
Կարդացեք նաև
Նա նաև նշել է, որ այս պահին Ադրբեջանի իշխանությունները զբաղվում են իրենց վերահսկողության տակ անցած քաղաքների և բնակավայրերի վերականգնման աշխատանքներով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ