2020թ. նոյեմբերից Ադրբեջանը Հայաստանին է հանձնել նույն տարվա աշնանը պատերազմում զոհված 1700 հայ զինվորի մարմիններ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Այս պահին հայտնաբերվել և հակառակ կողմին են փոխանցվել մոտ 1700 հայ զինծառայողի մարմին: Մենք իրականացնում ենք մարմինների փոխանցումը՝ որպես մարդասիրական քայլ՝ համապատասխան միջազգային իրավունքի նորմերին»,- ասել է Բայրամովը ADA համալսարանում պատերազմում իրենց հաղթանակին նվիրված համաժողովում:
Բայրամովը հավելել է, որ Բաքուն Երևանին առաջարկում է «հարգել իր հարևանների ինքնիշխանությունը և սահմանները, դուրս գալ տրանսպորտային փակուղուց և դառնալ զարգացող տարածաշրջանի մի մասը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ