Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիայում կուսակցություն է ստեղծվում՝ ընդդեմ պատվաստումների, դիմակների, պարտադիր ՊՇՌ թեստերի

Նոյեմբեր 05,2021 14:16

Ermenihaber. Թուրքիայում փաստաբան Ալի Օզհանը հայտարարել է, որ դիմում է ներկայացնելու ներքին գործերի նախարարություն նոր կուսակցություն հիմնելու մասին, որը կոչվելու է «Կյանք առանց պարտադրանքի» կուսակցություն։ Նա նշել է, որ կուսակցությունը պայքարելու է կորոնավարակի պատվաստումների, դիմակների և պարտադիր ՊՇՌ թեստերի դեմ։

Օզհանն ընդգծել է, որ կուսակցությունը որևէ աշխատանք չի իրականացնելու քաղաքական հաշվարկով և միայն գործելու է համավարակի դեմ պայքարի շրջանակում։

Նշենք, որ Թուրքիայում պատվաստումների դեմ հանդես եկողները դեռևս սեպտեմբերի 11-ին «Մեծ զարթոնք» խորագրով բացօթյա հավաք են անցկացրել Ստամբուլում, իսկ օրերս նրանք նաև բողոքի ակցիա են կազմակերպել Մեջիդիյեքյոյում գտնվող Առողջապահության արտակարգ իրավիճակի գրասենյակի առջև։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930