Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր բակը 25 տարի անց». հերոսները համախմբվել են մի գաղափարի շուրջ

Նոյեմբեր 05,2021 13:48

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ «Մեր բակը․ 25 տարի անց» կինոնկարի առաջնախաղը, որը նկարահանվել է «Շարմ» հոլդինգի նախաձեռնությամբ։ Կինոնկարն արդեն մեծ էկրաններին է ու պատմում է «Մեր բակ»-ի նույն հերոսների մասին։ «Մեր բակ»-ը ներկայացվել է յուրովի՝ շնորհիվ ռեժիսոր Արշո Հարությունյանի։ Աշոտ Աբրահամյանի, Սարգիս Մնոյանի եւ Ռուբեն Ջաղինյանի սցենարով՝ ռեժիսորը բակի հերոսներին դուրս է հանել հայտնի տարածքից, թեեւ «Մեր բակը»-ի ու առանցքային տաղավարի մասին չեն մոռացել։

Հերոսների սիրելի բակը նույնն է, բնակիչները շատացել են, փոխվել, սակայն բակի հնաբնակները ապրում են բակում՝ Աշոտ Ղազարյանը, Լալա Մնացականյանը եւ Հրանտ Թոխատյանը, որոնք համախմբվել են մի գաղափարի շուրջ, որի իրագործման համար անցնում են բազում խենթ ու խելառ պատմությունների միջով։

«Շատ ուրախ եմ, որ ես էլ դարձա «Մեր բակը»-ի ընտանիքի անդամ: Սկզբում կարծում էի՝ ամենահուզիչ ու պատասխանատուն այն պահն էր, երբ ես առաջարկություն ստացա ֆիլմը նկարահանելու: Հետո ինձ թվաց, որ ամենահուզիչ ու պատասխանատու պահն այն էր, երբ ես նկարահանումների մեջ էի, իսկ այժմ հասկանում եմ, որ ամենապատասխանատու պահը հիմա է, երբ հազարավոր մարդիկ բոլոր կինոթատրոններում դիտելու են մեր նոր աշխատանքը: Մենք մեր բոլոր հույզերը, ամբողջ գիտակցությունը, էներգիան ներդրել ենք ֆիլմում, որպեսզի դուք ապրեք նոստալգիկ տրամադրություններ, տեսնեք ու վայելեք տաղանդավոր դերասանների խաղը»,- ոգեւորությամբ նշեց ֆիլմի ռեժիսոր Արշո Հարությունյանը:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930