«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում հրապարակումները, որ ինքը դուրս է գալու ընդդիմադիր խմբակցությունից՝ պահպանելով մանդատը:
Այսօր խորհրդարանում լրագրողները փորձեցին պարզաբանումներ ստանալ Իշխան Զաքարյանից: Նա չպատասխանեց հարցերին: «Երկուշաբթի կխոսենք»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ խոսակցությունները «Ոչ հերքում եմ, ոչ հաստատում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ