Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դատաքննությունը։
Դահլիճ մտնելուն պես՝ ամբաստանյալ Առուշանյանին կողմնակիցները դիմավորեցին ծափահարություններով։
Կարդացեք նաև
Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանը որոշում է կայացնելու տեսակցությունների արգելքի վերաբերյալ: Իսկ մեղադրական եզրակացությունը դատարանում ներկայացնելուց հետո՝ պաշտպանական կողմը կմիջնորդի դատարանին՝ Առուշանյանի խափանման միջոց կալանքն ավելի մեղմ միջոցով՝ գրավով կամ երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։
Նախագահող դատավոր Գնել Գասպարյանը որոշում կայացրեց՝ դատական նիստը ուղիղ չհեռարձակելու մասին, թույլատրեց միայն տեսաձայնագրել։
Դատարանի դահլիճում են նաեւ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Նրանք պատրաստ են անձնական երաշխավորություն տալ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու համար։
Նկատենք, որ դատական նիստի մասնակիցները՝ ընդհուպ դատավորը, առանց դիմակների են։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ