Նոյեմբերի 1-ին Արցախի Հանրապետության նախագահի մոտ անց էր կացվել խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տիրող համաճարակաբանական վիճակին, որտեղ ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հանդես է եկել զեկույցով:
➡️Նախագահի հանձնարարականի համաձայն ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը՝ շահագրգիռ պետական և համայնքային կառույցների ղեկավարների ներգրավմամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում նախարար Հայրիյանը ներկայացրել է իրավիճակի լրջությունը, թվերի վիճակագրությունը և ժամ առաջ համավարակը կանխարգելելու և հաղթահարելուն ուղղված խիստ և գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
📌Նույն օրը առողջապահության նախարարը աշխատանքային այց է կատարել Հանրապետական բժշկական կենտրոն և հանդիպել բժիշկների հետ։
Կարդացեք նաև
Հանդիպմանը քննարկվել է համաճարակի կտրուկ աճով պայմանավորված՝ հիվանդանոցներում անհրաժեշտ բժշկական սարքավորումների ապահովվածության, պատվաստման աշխատանքների արդյունավետության, անհրաժեշտ դեղորայքների և մասնագետների համալրման, ինչպես նաև բնակչությանը ավելի մատչելի կերպով իրավիճակի իրազեկման հետ կապված մի շարք հարցեր։
✅Այնուհետև նախարարությունում անց է կացվել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Միասին քննարկել են Հանրապետությունում Covid-19 հիվանդության կտրուկ աճի տարածման, ծանր և մահվան ելքով դեպքերի արձանագրման և շտապ կանխարգելիչ աշխատանքների իրականացման հետ կապված մի շարք հարցեր։
🛑Covid-19 համավարակն ու դրա հետևանքով առաջացող խաթարումները ազգաբնակչության վրա ծանր են ադրադառնալու, ԱՀ առողջապահության նախարարությունը
❗️հորդորում է ամենայն լրջությամբ և պատասխնատվությամբ հետևել բոլոր ցուցումներին,
❗️պահպանեք հակահամաճարակային կանոնները:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն