Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի այս մասշտաբների պայմաններում անհրաժեշտ է անհապաղ վերանայել կալանավորված անձանցից շատերի կալանքը՝  փոխարինելով այն գրավով կամ օրենքի փոփոխությամբ սահմանելով տնային կալանք. Լևոն Բաղդասարյան

Նոյեմբեր 05,2021 11:55

Կորոնա-աղետը ներխուժել է բանտ

ՀՀ Քրեակատարողական հիմնարկում՝ ըստ չորրորդ իշխանության, գրանցվել է կորոնավիրուսից մահ: Եվրոպայի խորհուրդը դեռևս նախորդ տարի հորդորեց, որպես ռիսկային գոտի, կալանավորված անձանց խափանման միջոցները փոխարինել գրավով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանն, իրավամբ, համարվում է անձանց հանիրավի կալանավորելու առաջամարտիկ:

Փաստում եմ, որ Հայաստանի կալանք կրող անձանց ոչ պակաս յոթանասուն տոկոսը կալանավորվել է վերացական դատողությունների հիման վրա, որ իբր ազատության մեջ մնալով կարող են խոչընդոտել նախաքննությանը, թաքնվել կամ նոր հանցագործություն կատարել: Դա անթույլատրելի է, դա հանցագործություն է, այն էլ՝ համակարգային:

Կորոնայի այս մասշտաբների պայմաններում անհրաժեշտ է անհապաղ վերանայել կալանավորված անձանցից շատերի կալանքը՝ փոխարինելով այն գրավով կամ օրենքի փոփոխությամբ սահմանելով տնային կալանք: Վաղը ոչ միայն ուշ կլինի, այլ նաև ուշացած՝ դառնալով աղետ իշխանության համար:

Լևոն Բաղդասարյան

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930