Ավստրալիայի հայ համայնքի ճնշման տակ Սիդնեյի մի շարք աչքի ընկնող հատվածներում հեռացրել են ադրբեջանական գովազդային վահանակը, որում փառաբանվում էր Բաքվի հաղթանակը Արցախի նկատմամբ:
Վահանակն իրենից ներկայացնում էր ճամփորդական գովազդ, որում կոչ էր արվում ավստրալացիներին ճամփորդել «ազատագրված» Շուշի: Գովազդային վահանակի վրա պատկերված էր նաև մանուշակագույն թռչունը, որը խորհրդանշում է Ադրբեջանի «հաղթանակի օրը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ