Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության թիմը Ջերմուկ համայնքում գլխավորում է Սյուզաննա Ավետիսյանը։
Սյուզաննա Թաթուլի Ավետիսյանը ծնվել է 1989թ․ սեպտեմբերի 14-ին Ջերմուկ քաղաքում։
Գերազանցությամբ ավարտել է Կեչուտի միջնակարգ դպրոցը։
2006-2010թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում։
2015-2016թթ. Լեհաստանում սովորել է Վիշեգրադի քաղաքական դպրոցում, ապա Եվրոպական դիվանագիտական ակադեմիայում։
Կարդացեք նաև
2016թ․ Եվրոպայի Խորհրդի ծրագրով վերապատրաստվել է որպես տեղական ինքնակառավարման ոլորտի փորձագետ։
2017թ․ դասընթացներ է անցել Ջորջ Մեսոնի համալսարանում (Վաշինգտոն)՝ տեղական հարկերի հավաքագրման մեխանիզմների վերաբերյալ։
Այժմ որպես մագիստրոս սովորում է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի պետական կառավարում և տեղական ինքնակառավարում բաժնում։
Բազմաթիվ դասընթացներ և վերապատրաստումներ է անցել Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում, Լիտվայում, Մոլդովայում, Լեհաստանում, Բելգիայում, Վրաստանում, Ուկրաինայում և այլն։
Որպես բանախոս և մասնակից Հայաստանը ներկայացրել է բազմաթիվ միջազգային հարթակներում։
2013-2018թթ․ աշխատել է «Ջերմուկի երիտասարդական կենտրոն» ՀՈԱԿ-ում որպես տնօրեն, իրականացրել է համայնքային զարգացման շուրջ 40 ծրագրեր։
2019-2020թթ․ աշխատել է Ջերմուկի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցում, որպես երիտասարդության ոլորտի մասնագետ։
2016թ․ հանդիսանում է «Համայնքային նախաձեռնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ։
2017թ․ ՄԱԿ-ի «Համայնքը ես եմ» երիտասարդական ակումբի անդամ է։
2020թ․ հուլիսից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից երիտասարդների, կանանց զբաղվածության հարցերով խորհրդի անդամ է։