«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
2020 թ.-ի հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան դահլիճում զորակոչված շուրջ 500 ոստիկաններին հավաքելու և դրա հետևանքով մեկ հրթիռի հարվածով 27 ոստիկանների զոհվելու փաստի առթիվ՝ «իրազեկ քաղաքացիների միավորման» հաղորդմամբ հարուցվել է քրեական գործ:
Այն, մասնավորապես, հարուցվել է ՔՕ 367-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս ու կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:
Հոդվածը նախատեսում է 4-ից 8 տարի ազատազրկում: Բայց ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծեմ, որ ապագայի համար առավել կարևոր է ոչ թե այս սխալի մեղավորներին պատժելը, այլ ոստիկանության ղեկավար կազմին պատերազմի ժամանակ գործելուն կրթելը:
Կարդացեք նաև
Հիշեցնեմ, որ 500 ոստիկանների հրամանատարին (ով Լոռվա մարզային ոստիկանապետն էր) որևէ մեկը երբեք չի կրթել, թե ինչ վտանգներ կան ռազմաճակատում, դրա թիկունքում ու ինչպես ապահովել ռազմաճակատ մեկնող զորքի անվտանգությունը: Արդ, ոստիկանության և մոբիլիզացիայի ենթակա մյուս ուժայինների ղեկավար պաշտոնյաները պատերազմի ժամանակ գործելու հմտությունների դասընթացների ու վերապատրաստումների կարիք ունեն: