Լրահոս
Օրվա լրահոսը

Բոբ Մենենդեզը պահանջել է ԱՄՆ պետքարտուղարությունից եւ ՊՆ-ից զեկույց ներկայացնել Արցախի դեմ թուրքական անօդաչուների կիրառման մասին. «Ա1+»

Նոյեմբեր 04,2021 23:50

«Ա1+». ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը այսօր ներկայացրել է փոփոխություններ, որոնք փաստացիորեն արգելափակում են ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին:

Այս մասին հայտնում է Հայ դատի հաձնախումբը (ANCA):

Փոփոխությունը վերացնում է 907-րդ հոդվածի նախագահական լիազորություններին վերաբերող բոլոր հղումները, դրույթ, որն առաջին անգամ դրվել է 2001 թվականին և օգտագործվել ԱՄՆ հաջորդ նախագահների, այդ թվում՝ նախագահ Բայդենի կողմից, նույնիսկ 2020 թվականին Հայաստանում Արցախի դեմ Ադրբեջանի դաժան ագրեսիայի հետևանքով (907 հոդվածը Ադրբեջանին ռազմական աջակցության մասին է ):

2016 թվականից ի վեր, ԱՄՆ-ն ավելի քան 120 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ադրբեջանին՝ ի դեմս Կոնգրեսի անդամների և ANCA-ի առարկությունների, որոնք երկար ժամանակ ահազանգում են տարածաշրջանում Ալիևի ռեժիմի ռազմատենչ գործողությունների մասին:

Սենատոր Մենենդեսը առաջարկել է նաև երկրորդ փոփոխությունը, որով պահանջվում է ԱՄՆ Պետքարտուղարությունից և Պաշտպանության նախարարությունից՝ զեկույց ներկայացնել Թուրքիայի կողմից հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին։

Մենենդեսը որպես օրինակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից 2020 թվականին Արցախի դեմ թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի կիրառումը։ Այդ սարքերի կիրառումը խախտում է ԱՄՆ-ի զենքի արտահանման օրենքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930